Մեսին ժամանել է Փարիզ. նա 2 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ


Մեսին ժամանել է Փարիզ. նա 2 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ
Օգոստոս 10 18:55 2021

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Լեոնել Մեսին ժամանել է Փարիզ, որտեղ պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՊՍԺ-ն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ ակնարկելով Մեսիի տեղափոխության մասին:

Goal.com կայքը գրում է, որ Մեսին Փարիզում բուժզննություն կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ:

Նշվում է, որ Մեսին ՊՍԺ-ի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:



loading...