Երասխ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով կա զոհ և տուժած


Երասխ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով կա զոհ և տուժած
Օգոստոս 10 11:04 2021

Օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 
 

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտո­ճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Թ. ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է:

 
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: