Համբույրների տեսակներն ու դրանց բացատրությունը


Համբույրների տեսակներն ու դրանց բացատրությունը
Օգոստոս 4 00:41 2021

Համբույրը գաղտնիք է և երբեմն իսկապես «ապակոդավորման» կարիք ունի: Համբույրի բազմաթիվ տեսակներ կան, որոնցից ամեն մեկն իր նշանակությունն ունի:

Երբ տղան համբուրում է...

Ճակատը. «Մենք գեղեցիկ ենք միասին»

այտը. «Մենք ընկերներ ենք»

ձեռքը. «Ես պաշտում եմ քեզ»

պարանոցը. «Ես ցանկանում եմ քեզ»

ուսը. «Դու կատարյալ ես»

շրթունքները. «Ես սիրում եմ քեզ»

 

Երբ տղան…

բռնում է ձեռքը -  «Մենք անկասկած հավանում ենք իրար»:

նայում է աչքերին - «Ես հավանում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս»:

խաղում է մազերի հետ - «Արի խենթանանք»:

ձեռքը դնում է գոտկատեղին - «Ես չափից շատ եմ հավանում քեզ, որպեսզի թողնեմ, որ գնաս»:

ծիծաղում է համբուրվելիս - «Ինձ ապահով եմ զգում քեզ հետ»:

Իսկ այժմ ավելի մանրամասն՝

Համբույր այտին: Սա հարգալից համբույր է: Այն կարող է մի շարք բացատրություններ ունենալ՝ կախված մարդուց և հարաբերությունների տևողությունից: Օրինակ՝ այտին են համբուրում, երբ ցանկանում են համոզվել՝ արդյոք դիմացինը պատրաստ է ավելի լուրջ քայլերի: Այտին համբույրը կարող է նաև լինել երախտապարտության կամ համակրանքի նշան:

Արագ և մի տեսակ «ցրված» համբույրը շրթունքներին, հատկապես հարաբերությունների սկզբնական փուլում, որպես կանոն, նշանակում է «դու ինձ դուր ես գալիս» կամ «ես լավ ժամանակ անցկացրի»: Դա հատկապես բնորոշ է այն մարդկանց, ովքեր հակված չեն խոսել իրենց զգացմունքների մասին:

Համբույր բաց աչքերով: Սա անվստահության նշան է: Դիմացինն իրեն ավելի շատ հանդիսատես է զգում, այլ ոչ հարաբերությունների մասնակից:

Համբույր փակ աչքերով: Սա ավելի զգայական համբույր է: Երբ դուք փակում եք աչքերը, ավելի մեծ հաճույք եք կարողանում զգալ համբույրից:

& the rest is still unwritten...Ձեզ թվում է, որ դիմացինն ավելի քիչ է մասնակցում համբույրին, քան դու՞ք: Դա կարող է նշան լինել, որ նրա ուղեղն այլ ուղղությամբ է աշխատում:

Եթե դիմացինի լեզուն ամբողջությամբ ձեր բերանում է, ապա դա նշանակում է, որ նա ֆիզիկական մտերմության կարիք ունի:

Դասական ֆրանսիական համբույր: Եթե ձեր լեզուները մշտապես շոյում են իրար, ապա դա նշան է այն բանի, որ դուք երկուսդ էլ ֆիզիկական մտերմության կարիք ունեք:

«Ճամփորդող համբույր»: Երբ դիմացինը ճամփորդություն է սկսում շրթունքներից և շարունակվում դեպի դեմքի և պարանոցի հատվածը: Նման կերպ դիմացինը ցանկանում է գրգռել ձեզ և իհարկե մեկ համբույրով չի սահմանափակվի:

«Երկչոտ համբույր»: Սա կարող է նշանակել, որ մարդը կա՛մ ամաչում է, կա՛մ վստահ չի փոխադարձության մեջ: Ամեն դեպքում այս համբույրը կարող է որոշել՝ արժե՞ առաջ գնամ, թե՞ ոչ:

Կոպիտ համբույր: Երբեմն տղամարդը հանկարծակի է համբուրում, կրքոտ ու կոպիտ, որն ավելի շատ դիսկոմֆորտ է պատճառում, քան հաճույք: Դա նշանակում է, որ նա պատկերացում չունի, թե ինչ է անում: