Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Օգոստոս 2 00:09 2021

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Արման Հովհանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 54-ամյա Արթուր Սարգսյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: