Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Օգոստոս 1 20:39 2021

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  Օհանավան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW և  Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով  տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Ռշտունի»  առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու քաղաքացիները:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել  է ճանապարհը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: