Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել


Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Հուլիս 30 13:35 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Ստորագրած որոշման համաձայն՝ Բորիս Սահակյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:

Հուլիսի 19-ին Վահագն Մելիքյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 
 

Մելիքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 22-ին։

Նա հայտարարել էր, թե չի ընդունել «նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը»։



loading...