Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությունը շարունակվում է․ զույգը ժամանել է Ներանո (լուսանկարներ)


Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությունը շարունակվում է․ զույգը ժամանել է Ներանո (լուսանկարներ)
Հուլիս 29 23:45 2021

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու սիրելիին՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը, շարունակում են ռոմանտիկ ճանապարհորդությունը, որի ընթացքում երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mailպարբերականը և հավելում, որ զույգին նկատել են 130 միլիոն դոլար արժողությամբ նավի տախտակամածին՝ Ներանո ժամանելիս։

Լոպեսն իր 52-րդ տարեդարձը նշել է ընկերների շրջապատում՝ սիրելիի հետ։ Հրապարակումներում հոբելյարն ինքնամոռաց պարում է։

Ավելի ուշ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ժամանակ են անցկացրել նավի տախտակամածի վրա՝ ժամանելով իտալական Ներանո քաղաք։ Ծովափնյա քաղաք ժամանելիս Լոպեսը կրել է սպիտակ լայեզր տաբատ, սպիտակ և կարմիր գծերով տոպ և կարմիր բարձրակրունկ սանդալ։ Իր տեսքն ամբողջացնելու համար Լոպեսն ընտրել է ծղոտե պայուսակ և արևային ակնոց։ Նրա պարանոցին պապարացիները կրկին նկատել են «Բեն» գրությամբ վզնոցը։

48-ամյա Բեն Աֆլեքը նախապատվությունը տվել է Ralph Lauren ապրանքանիշի շապիկին, սպիտակ տաբատին և սպորտային կոշիկներին՝ իր տեսքն ամբողջացնելով արևային ակնոցով։

Հայտնի է, որ զույգն իր հանգիստը վայելում և շրջագայում է «Վալերի» կոչվող  նավով, որն արժե մոտ 130 միլիոն դոլար և տեղավորում է 17 հյուր և անձնակազմի 27 անդամ։

Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։

Work it! Jennifer Lopez appeared to be having a fabulous time as she showed off her sexy dance moves while partying with her pals on a $130m yachtSizzling: The singer, 52, looked incredible as she rocked a backless bridal white dress with a sexy halterneck topDancing the night away: JLo held onto her skirt and performed some perfect spins   Getting into the music: She showed off her toned back in the slinky white number while spinningEarning her stripes: JLo looked flawless as she flashed her toned tummy in a bikini top while relaxing on her mega-yachtThe Bennifer love tour continues: Jennifer Lopez and Ben Affleck gaze at one another while on vacation in Nerano, Italy on their $130M mega-yacht on WednesdayVacation attire: Jen, 52, looked stunning in a summery white skirt and bikini top   Stylish: Ben went casual in white trousers and a tie-dye Ralph Lauren polo shirtCouple alert: Jennifer posted an Instagram snap showing her exchanging a passionate smooch with the two-time Oscar winner on their holiday, making their romance officialBling: Jennifer wore her new medallion necklace from Ben for a sexy shoot over the weekend



loading...