21-րդ դարի վերաբերյալ Նիկոլա Տեսլայի արած կանխատեսումներն իրականանում են․ ինչի՞ մասին է նախազգուշացրել մեծ գիտնականը


21-րդ դարի վերաբերյալ Նիկոլա Տեսլայի արած կանխատեսումներն իրականանում են․ ինչի՞ մասին է նախազգուշացրել մեծ գիտնականը
Հուլիս 29 23:40 2021

Նիկոլա Տեսլան գիտության աշխարհում ամենահայտնի կերպարներից է։ Լինելով հեռատես ու խորամանկ անձնավորություն՝ նա դեռևս 100 տարի առաջ որոշ կանխատեսումներ է արել, որոնք իրականանում են մեր օրերում։ 

Ինֆորմացիայի դարաշրջան

Համացանցի տարածման շնորհիվ մեր դարն անվանում են ինֆորմացիոն․ չէ՞ որ մեզ հասանելի են բոլոր գիտելիքները, որոնք ցանկանում ենք ստանալ։ Տեսլան տեղյակ չէր, որ նման ցանց կստեղծվի, սակայն ենթադրում էր, որ նոր դարում հիմնական նպատակը կլինի ինֆորմացիայի ստացումը։ 

Մարդիկ կդադարեն պատերազմներ հրահրել և զարգացման ավելի բարձր մակարդակի վրա կգտնվեն։ Ավելի շատ գիտական հայտնաբերումներ կարվեն, քան 20-րդ դարում, և տեխնիկական զարգացումը կարագանա։ Բացի դրանից, նոր գիտական կոնցեպցիաներ ի հայտ կգան, որոնք մարդկությանն առաջ կտանեն։ 

 

Ռոբոտատեխնիկա

Տեսլայի կենդանության օրոք ռոբոտների մասին դեռ ոչ ոք չէր լսել։ Նա ինքը փորձել էր հեռակառավարվող մեխանիզմներ կոնստրուկտավորել։ Ասում էր, որ ռոբոտներն ապագայում մարդուն կօգնեն մոնոտոն մեխանիկական աշխատանք իրականացնելիս,և որ հաջորդող դարում շատ գործընթացներ ավտոմատիզացված կլինեն։ Ավելին, նա անգամ խոսել է մտածող ռոբոտների մասին։ 

 

Մատչելի էներգիա

Տեսլան կանխատեսում էր, որ մարդիկ կսովորեն խնայողաբար օգտագործել բնական ռեսուրսները և էներգիայի այլընտրանքային աղբյուրներ կգտնեն։ Նա կարծում էր, որ հարկավոր է դադարել վառելիք օգտագործել, քանի որ դա աղտոտում է մթնոլորտը, և անցնել բնակա աղբյուրներին։ Մեր օրերում գիտնականներն էներգիա ստանալ կարողանում են ոչ միայն Արեգակից, այլև ջրից, օդից և անգամ տեխնիկական արտանետումներից։ 



loading...