Որքան մարդ է այս պահի դրությամբ պատվաստվել. Ավանեսյան


Որքան մարդ է այս պահի դրությամբ պատվաստվել. Ավանեսյան
Հուլիս 29 11:54 2021

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների գործընթացի ակտիվությանը: «Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է: Եվ մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարության որոշման արդյունքում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի պատվաստման գործընթացին: «Սա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- ասաց Ավանեսյանը:



loading...