Նաիրա Զոհրաբյանը Մաճկալաշենի բնակչի գերեվարման և ծեծի դեպքի վերաբերյալ դիմել է միջազգային կազմակերպությունների


Նաիրա Զոհրաբյանը Մաճկալաշենի բնակչի գերեվարման և ծեծի դեպքի վերաբերյալ դիմել է միջազգային կազմակերպությունների
Հուլիս 27 11:35 2021

«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուս խաղաղապահների  միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, ում ազերի անասունները դաժան ծեծի են ենթարկել  և նվաստացրել:

Ու մինչ Ալիևը Զանգեզուրի հետ կապված իր ծրագրերի մասին օրը յոթ անգամ ասուլիս է տալիս, մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների և քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ։

«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության անունից դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու և պարզապես մտահոգված հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»։



loading...