«Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը լողազգեստով լուսանկարով հիացրել է հետեւորդներին


«Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը լողազգեստով լուսանկարով հիացրել է հետեւորդներին
Հուլիս 25 11:16 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծովափնյա կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին կերպարանք է ընդունել լողափին։ Կրում է կանաչ երանգի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը, սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհու մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուներն ու հետեւորդները հիացած բազում մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Կրակոտ», «Ինչպես միշտ անթերի»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում դերասանուհին դեղին գույնի շապիկ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ուղղակի պարզ սելֆի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Ժաննան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Որքան պարզ, այնքան գեղեցիկ»։