Ջարդի ձորում տեղի ունեցած վթարից Գյումրու հիվանդանոցում մահացավ ևս մեկ տղամարդ


Ջարդի ձորում տեղի ունեցած վթարից Գյումրու հիվանդանոցում մահացավ ևս մեկ տղամարդ
Հուլիս 25 10:38 2021

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել․ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Մեքենայում եղել էին 7 հոգի, նրանցից երեքը մահացել  էին՝ հայրը իր 7 տարեկան տղայի ու 14 տարեկան աղջկա հետ։

 

Մյուս  4 հոգուն՝ երկու տղամարդու և երկու կնոջ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որոնցից մեկի՝ Վարդան Խալիկյանի վիճակը ծայրահեղ ծանր էր։

Գյումրի բժշկական կենտրրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ նա ևս մահացավ։