Հայաստանը ներկայացնող Հովհաննեսի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է


Հայաստանը ներկայացնող Հովհաննեսի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Հուլիս 25 10:22 2021

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևն է: Այն մենամարտը կկայանա հուլիսի 31-ին կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:



loading...