Իրանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին, Հրվ. Կովկասում տևական խաղաղության կոչ է արել


Իրանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին, Հրվ. Կովկասում տևական խաղաղության կոչ է արել
Հուլիս 24 12:01 2021

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Ղաթիբզադեն այս թեմայով խոսել է շաբաթ` հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ: Իր խոսքում նա հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով:

 
 

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու հարցում:



loading...