Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր


Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Հուլիս 23 22:10 2021

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը։  «Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում:

Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը: