Ռոնալդուի և նրա հարսնացուի նոր լուսանկարը 1 ժամում հավանել է 4 մլն մարդ (լուսանկար)


Ռոնալդուի և նրա հարսնացուի նոր լուսանկարը 1 ժամում հավանել է 4 մլն մարդ (լուսանկար)
Հուլիս 23 14:51 2021

Թուրինի «Յուվենտուս» ակումբի հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի նոր լուսանկարը մեկ ժամում հավանել է 4 միլիոն մարդ։

Լուսանկարը, որտեղ զույգը պատկերված է ծովի և լեռների ֆոնին, արվել է իսպանական Մայորկա կղզում։ Հայտնի զույգը, որը լայն ժպտում է տեսախցիկին, կրում է սպիտակ զգեստներ։

«Իմ գեղեցկուհի թագուհին»,- Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել էֆուտբոլիստը։

 

Նշենք, որ Ռոդրիգեսը և Ռոնալդուն հանդիպում են 2016 թվականից։ 2018-ին հայտնի էր դարձել նրանց նշանադրության մասին։

My Beautiful Queen” – Ronaldo Captions New Photo With His Girlfriend On  Social Media - Gistsbaze



loading...