Պուտինը կորցնում է ռուսաստանցիների աջակցությունը. սոցհարցում


Պուտինը կորցնում է ռուսաստանցիների աջակցությունը. սոցհարցում
Հուլիս 23 13:05 2021

«Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցիոլոգները հարցում են անցկացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի նկատմամբ, գրում է svpressa.ru-ն:

Ըստ սոցիոլոգների, վերջին հարցումը ցույց է տվել, որ հուլիսի 18-ի դրությամբ հարցվածների 58%-ը կարծում է, որ պետության ղեկավարը բավականին լավ է աշխատում իր պաշտոնում: Հակառակ տեսակետն ունի հարցվածների 26%-ը: Վերջին ամսվա ընթացքում Պուտինի աշխատանքի հավանության մակարդակը 4%-ով իջել է:

 
 
 

Բացի այդ, փորձագետները չափել են նախագահի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը. հարցման մասնակիցների 54%-ը նշել է, որ վստահում է Վլադիմիր Պուտինին, մինչդեռ 35%-ը նշել է, որ չի վստահում նրան: Շաբաթվա ընթացքում պետության ղեկավարին չվստահողների թիվն աճել է 2%-ով:



loading...