Բեյոնսեի և Jay-Z-ի 2,4 մլն դոլար արժողությամբ առանձնատանը հրդեհ է բռնկվել․ ամերիկյան ԶԼՄ-ներ (լուսանկարներ)


Բեյոնսեի և Jay-Z-ի 2,4 մլն դոլար արժողությամբ առանձնատանը հրդեհ է բռնկվել․ ամերիկյան ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Հուլիս 23 11:14 2021

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում նախօրեին հրդեհ է բռնկվել ենթադրաբար ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեին և նրա ամուսնուն՝ պրոդյուսեր և ռեփ կատարող Jay-Z-ին պատկանող շքեղ առանձնատանը, հաղորդում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, 2,4 միլիոն դոլար արժողությամբ բարոկկո ոճով առանձնատանը հրդեհ է բռնկվել գիշերը, և, ըստ աղբյուրների, 22 հրշեջ է պայքարել կրակի դեմ։

TMZ-ն, իր հերթին, հաղորդում է՝ հայտնի զույգի առանձնատանը բռնկված կրակը մարելու համար հրշեջներին ավելի քան երկու ժամ է պահանջվել։

 

Թեև ամերիկյան ԶԼՄ-ներին դեռևս հայտնի չէ հրդեհի հետևանքով վնասի չափը, New York Post պարբերականի աղբյուրը նշել է՝ «պատմական առանձնատունը կարող էր ավելի անմխիթար միճակում լինել, եթե հրշեջներն արագ չարձագանքեին»։

Նշենք, որ զույգը դեռևս չի մեկնաբանել իրադարձությունը։

A blaze that caused damage to a mansion in New Orleans believed to be owned by Beyoncé and Jay-ZThe historic building has been vacant for some time although it does have working utilities.Firefighters were alerted to the incident when a smoke alarm at the three-story Spanish Baroque property was activated



loading...