«Բաժանությունը լավ բան չի»․ Սարգիս Գրիգորյանն առաջին անգամ խոսել է իր և Մանոյի ամուսնալուծության մասին


«Բաժանությունը լավ բան չի»․ Սարգիս Գրիգորյանն առաջին անգամ խոսել է իր և Մանոյի ամուսնալուծության մասին
Հուլիս 23 02:34 2021

Վերջին օրերին համացանցում անդադար քննարկում են՝ արդյոք ամուսնալուծվել են Սարգիս Գրիգորյանն ու Մանոն։
Այս հարցին անկեղծ պատասխանել է ինքը՝ Սարգիսը՝ ինստագրամյան էջում գրառում կատարելով

«Երեկ մի հոդված կարդացի` իբր մենք բաժանվել ենք: Նման անհեթեթ ու անտրամաբանական հոդվածներ իմ մասին շատ եմ տեսել ու կարդացել, բայց ինձ զարմացնում է ոչ թե հոդվածը, քանի որ ես լավ հասկանում եմ` գրողը մի խեղճ ու կրակ երեխայա երևի, ով փողի կարիք ունի ու նման պատվիրած ապուշություն գրելով երկու կոպեկ տունա տանում սոցիալական ինչ-որ կարիք հոգալու համար: Դա չի ցավը` ողբերգությունը նրանում է, որ քոմենթ գրողների մեծ մասը` իսկ նրանք բավականին շատ են, հրճվում են այդ լուրից, ուրախանում ու գոհունակության խոսքեր հնչեցնում:

Այ սա է սարսափելին: Բաժանությունը լավ բան չի ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից:Ցավում եմ, որ դեգրադացումը հասել է կենդանական մակարդակի, ցավում եմ, որ հայ մարդը կարող է հայ մարդու տխրության վրա հրճվել: Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելն, ու անհանգստանալը:

Հ.Գ. Իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»,- գրել է Սարգիսը՝ կից հրապարակելով կնոջ հետ լուսանկար։



loading...