ԱՄՆ-ում կայացել է առաջին արհեստական սրտի փոխպատվաստումը


ԱՄՆ-ում կայացել է առաջին արհեստական սրտի փոխպատվաստումը
Հուլիս 22 23:07 2021

Տասնյակ հազարավոր մարդիկ հենց այս րոպեին սպասում են օրգանների փոխպատվաստման։ Միայն ԱՄՆ-ում ամեն օր 17 մարդ է մահանում, քանի որ համապատասխան դոնորական օրգանը գտնել չեն հասցնում։ Այդ իսկ պատճառով արհեստական օրգանների մշակումը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի այսօր։

 

Կարդիոպրոթեզները, որոնք ունակ են փոխարինելու սրտամկանին, ներկայումս միայն փորձարարական մշակումներ են հանդիսսանում։ Դրանցից մեկը, որին տրվել է Aeson անվանումը, ստեղծվել է ֆրանսիական Carmat ընկերության կողմից և փորձարկում է անցել ԱՄՆ Դյուքի համալսարանում։ 

Արհեստակա սիրտն ունի երկու փորոքային հատված և չորս կենսաբանական փական՝ ինչպես իրական օրգանը։ Սնվում է արտաքին սարքավորումներից։ Կարդիոպրոթեզը պատրաստված է բիոհամադրվող նյութերից, այդ թվում՝ ցուլի հյուսվածքից։ 

39-ամյա հիվանդը, որի օրգանիզմում տեղադրվել է կարդիոպրոթեզը, ի սկզբանե պետք է սրտի շունտավորման վիրահատություն անցներ։ Սակայն նրա վիճակն արագորեն այնքան է վատացել, որ անգամ սրտի հասարակ փոխպատվաստումը ռիսկային էր թվում։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն այժմ հիվանդը պետք է իր մոտ մշտապես պահի վահանակը և լիցքավորիչը։ 

Aeson արհեստական սիրտն ամբողջությամբ փոխարինում է բնական սրտին, սակայն ոչ ամբողջ կյանքի համար․ այն միայն սրտի իրական փոխպատվաստումից առաջ կես տարում է հնարավոր օգտագործել։ 

Այժմ հետազոտական խմբերն աշխատում են այլ կենսական կարևոր օրգանների ստեղծման ուղղությամբ։

 

 


loading...