Անդալուզիայում առնետը խափանել է խորհրդարանի նիստը (տեսանյութ)


Անդալուզիայում առնետը խափանել է խորհրդարանի նիստը (տեսանյութ)
Հուլիս 22 20:50 2021

Իսպանական Անդալուզիայում առնետը խափանել է տարածաշրջանային խորհրդարանի նիստը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նիստերի սրահում առնետի հայտնվելը պատգամավորների մոտ խուճապ ու իրարանցում է առաջացրել: Նկատելով սենյակում վազող առնետին՝ խորհրդարանի նախագահը վախեցել է, իսկ պատգամավորներից ոմանք վեր են թռել իրենց տեղերից:

Որոշ ժամանակ պատգամավորները փորձել են սեղանների տակ գտնել առնետին: Երբ պարզվել է, որ կենդանին փախել է, նիստը շարունակվել է:



loading...