Գոհար Ավետիսյանի և ամուսնու շքեղ հանգիստը Դուբայում


Գոհար Ավետիսյանի և ամուսնու շքեղ հանգիստը Դուբայում
Հուլիս 22 13:16 2021

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին իր հանգիստն է վայելում Դուբայում։

Նա ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել, որտեղ Սերգեյը շեյխի հանդերձանքով է և հետևորդներից հետաքրքրվել՝ արդյոք ամուսինը նման է շեյխի։

Գոհարը միշտ շքեղ է կազմակերպում իր հանգիստը, ընտրում է ամենաթանկ հյուրանոցները, որոնք կապահովեն լավագույն հանգիստը։ Այս անգամ էլ բացառություն չէ։ Բացի այդ, Ինստագրամի «Սթորի» բաժնում նա ցույց է տվել, որ իրենց թռիչքը եղել է բիզնես կարգով։ Առհասարակ, դիմահարդարը միշտ նախընտրում է բիզնես կարգով մեկնել որևէ երկիր։

 

Գոհարը բավականին հաճախ է մեկնում ծովափնյա երկրներ, վայելելու իր հագիստը։ Գարնանը նրանք կրկին եղել են Դուբայում, բացի այդ, հանգստացել են նաև Մալդիվյան կղզիներում։ Մինչև այս հանգիստը Գոհարն ամուսնու հետ Հայաստանում էր։