«Երասխում սահմանների փոփոխություն կլինի. Ադրբեջանն իր խնդիրները կկատարի». Մովսես Հակոբյան


«Երասխում սահմանների փոփոխություն կլինի. Ադրբեջանն իր խնդիրները կկատարի». Մովսես Հակոբյան
Հուլիս 21 22:50 2021

«Երասխում կրակում են, որովհետև Ադրբեջանի իշխանությունն այդ հատվածում իրականացնում է սահմանազատման գործընթաց, և երկու շաբաթվա ընթացքում Երասխում սահմանների փոփոխություն կլինի, այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կկատարի, միգուցե նաև առանց կրակոցների»,- 24 TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, Երասխի լարվածությունը կավարտվի, մեկ ուրիշ տեղ կսկսվի, կմոռանանք նաև Երասխը և այսպես շարունակ։
Հակոբյանի խոսքով՝ Սյունիքում դեռևս մնում են խնդիրներ, որոնք ավելի բարդ են, իսկ հետևանքները շատ ցավոտ են լինելու մեզ համար. «Երասխից հետո նոր օջախ է լինելու, նոր օջախի տեղն էլ գիտեմ, բայց չեմ կարող ասել, որովհետև իշխանությունն ասելու է՝ հակառակորդին ուղղորդում ես։ Առհասարակ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում, որտեղ ու ինչպես է կատարվում, պետք է ուսումնասիրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերը, շան գլուխն այնտեղ է թաքնված։ Այսօր դրանց իրագործման ականատեսն ենք լինում փուլ առ փուլ»,- ասել է նա։



loading...