Բուքինգհեմյան պալատի աշխատակիցները պատմել են, թե ինչպես է անցնում Էլիզաբեթ 2-րդ-ի առավոտը


Բուքինգհեմյան պալատի աշխատակիցները պատմել են, թե ինչպես է անցնում Էլիզաբեթ 2-րդ-ի առավոտը
Հուլիս 21 21:32 2021

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նստավայրի աշխատակիցները գաղտնիքներ են բացել: Աշխատակիցները պատմել են, թե ինչպես է անցնում Էլիզաբեթ 2-րդ թագուհու առավոտը արդեն 69 տարի անընդմեջ: Այս մասին գրում է Express-ը:

Պարզվում է, որ 1952 թվականից ի վեր թագավորական ընտանիքի ներկայացուցիչն ամեն օր արթնանում է նույն ժամին՝ 7: 30-ին, ընդ որում`անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում:

Ամբողջ գիշեր նրա ննջարանի դռան մոտ ոստիկանության սերժանտ է հերթապահում: Իսկ երբ Էլիզաբեթ 2-րդը արթնանում է, նրա անձնական սպասուհին գալիս է նրա սենյակ մի բաժակ Earl Grey թեյով ջրով: Բացի այդ, նա բերում է կաթ և թագուհու անվան սկզբնատառերով անձեռոցիկ:

 

Սպասուհին բացում է վարագույրները և միացնում ռադիոընդունիչը, որը միացված է BBC Radio Four ալիքին:

Հետո թագուհին լոգանք է ընդունում: Ավելին,  ջրի որոշակի ջերմաստիճանի պարագայում,  այն չափվում է ջերմաչափով: Կարևոր է, որ լոգարանը ամբողջովին լցված չլինի ջրով:

Այդ նույն ժամանակ, նրա  ոճաբան Անժելա Քելլին հարևան սենյակում հանդերձանք է պատրաստում՝ ներկայացնելով Նորին մեծության ուշադրությանը ընտրելու 5 տարբերակ:

Էլիզաբեթ 2-րդը  նախաճաշում է միայնակ` 8.30-ին: Նա սովորաբար ընտրում է երկու տարբերակից. Ձվածեղ`ապխտած սաղմոնով և տրյուֆելով, կամ Special K վարսակի փաթիլներ:

Նախաճաշին նա թարմ մամուլ է կարդում: Սիրված հոդվածները մինչ այդ նշում է մամուլի քարտուղարը: Հայտնի է, որ թագուհին պաշտում է հումորներն ու իր դեմքով ծաղրանկարները:

Մեկ ժամ անց, առավոտյան 9.30-ին, Էլիզաբեթ Երկրորդը սկսում է իր աշխատանքային օրը: Հետո նա նամակներ է գրում, իսկ ազատ ժամանակ զվարճանում է իր շների հետ:



loading...