Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտը․ կա զոհ


Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտը․ կա զոհ
Հուլիս 21 17:04 2021

Հուլիս 21-ին՝ ժամը 11։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը։ 

Փրկարարները տուժած Կ․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդ Ս․ Ի․-ն և ուղևորներ Կ․ Հ․-ն (ծնված 1993 թ.), Մ․ Գ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։