Ռոբերտ Սուքիասյանի անվանն առնչվող առաջին գործը կարճվել է ամիսներ առաջ. արդյոք 2-րդն էլ կկարճե՞ն, թե՞ …


Ռոբերտ Սուքիասյանի անվանն առնչվող առաջին գործը կարճվել է ամիսներ առաջ. արդյոք 2-րդն էլ կկարճե՞ն, թե՞ …
Հուլիս 20 21:18 2021

Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպից հետո լրատվական ու սոցիալական հարթակներում միջադեպի մասնակիցների մասին մի շարք իրարամերժ տեղեկություններ տարածվեցին: Նախ նշվեց, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի որդին է եղել,  ապա՝  նրա եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն,  չկար կասկածյալների մասին որևէ տեղեկություն. կոմիտեում բավարարվել էին «անհայտ անձինք» ձևակերպմամբ:

 
 

 

«2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան  Թադևոսյանին խնդրեց անդրադառնալ միջադեպին՝ Խաչատուր Սուքիասյանի որդու մասնակցության տեղեկություններին, սակայն ՔԿ մամուլի քարտուղարն ասաց, թե չունի նման տեղեկություն, այն դեպքում, երբ սոցցանցերում նման տեղեկություններ են շրջանառվում:

Հիշեցնենք՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցության մասին տեղեկություններին՝ Վարդան Թադևոսյանը երեկ ևս նմանօրինակ պատասխան էր տվել.

«Մենք այդ տեղեկությունը չունենք. այժմ քննություն է ընթանում, քննիչը նյութեր է նախապատրաստում: Այն, ինչը որ հրապարակման ենթակա է, ես հրապարակել եմ.  եթե լրացուցիչ որևէ տեղեկություն ստանանք անձերի հետ կապված, և եթե նպատակահարմար եղավ գաղտնիությունը չխախտելով հրապարակել, մենք կհրապարակենք դա»,- ասել էր ՔԿ մամուլի քարտուղարը՝ վստահեցնելով, որ իրենց պրակտիկայում առհասարակ աշխատում են անուններ չհրապարակել:

 

Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի. ուշ երեկոյան նախ՝ պարզաբանող հայտարարություն տարածեց Խաչատուր Սուքիասյանը, ապա նաև՝ նրա եղբոր փաստաբանը՝ Գոռ Միքայելյանը:

Ավելին՝ 168.am