Իրինա Շեյքը Մեքսիկայի լողափերից մեկից լուսանկար է հրապարակել․ նա դեռ շարունակում է հանդիպել Քանյե Ուեսթի հետ (լուսանկարներ)


Իրինա Շեյքը Մեքսիկայի լողափերից մեկից լուսանկար է հրապարակել․ նա դեռ շարունակում է հանդիպել Քանյե Ուեսթի հետ (լուսանկարներ)
Հուլիս 19 21:02 2021

Սուպերմոդել Իրինա Շեյքն իր ինստագրամյան հաշվում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղը Մեքսիկայում մասնակցում է Tropic of C ապրանքանիշի նոր ֆոտոշարքի նկարահանումներին։

Հրապարակված լուսանկարներում 35-ամյա մոդելը կրում է սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլին պատկանող Tropic of C ապրանքանիշի երկու մասից բաղկացած լողազգեստ՝ 160 դոլար արժողությամբ։

Վերջին շրջանում Իրինա Շեյքի անձնական կյանքի շուրջ առկա խոսակցությունների ֆոնին People ամսագրի աղբյուրներից մեկը նշել է, որ նա դեռևս շարունակում է հանդիպել ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ, սակայն կիլոմետրերի հեռավորության վրա բնակվելով։ Աղբյուրը նշել է, որ Քանյեն շարունակելու է ապրել Լոս Անջելեսում և Նյու Յորք տեղափոխվելու մտադրություն չունի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Page Six-ի աղբյուրն ասել է, որ Իրինա Շեյքը համակրում է Քանյե Ուեսթին որպես ընկեր, սակայն չի ցանկանում հարաբերություններ կառուցել նրա հետ։

Հիշեցնենք, որ ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին իր ծննդյան տարեդարձի օրը նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։

Հիշեցնենք նաև, որ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին, իսկ Քիմ Քարդաշյանը Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։

Paradise: On Sunday, Russian bombshell Irina Shayk Instastoried a snap of herself arching her back while taking a dip at a beach in TulumRepresenting: The 35-year-old former VS/SI Swimsuit stunner showcased her phenomenal 5ft10in figure in a white $80 Tropic of C X Revolve 'Rio' bikini and matching $80 bottomSince last month, Shayk (born Shaykhlislamova) has been in Mexico modeling for Candice Swanepoel's three-year-old swimwear company    She took an evening stroll on the shoreline in this silhouette snap'Da daaaaa... That's all!' Irina - who boasts 23.6M social media followers - also shared an appreciation slideshow in honor of her Lions Model manager, Ali Kavoussi (L)They go way back: West 'pursued' Shayk (M) as far back as 'early as March' after she played an angel in his Power music video way back in 2010Her ex: The Vogue cover girl has four-year-old daughter Lea with former partner Bradley Cooper, seen here in June in NYCDivorce proceedings: The billionaire filed for divorce from the Runaway singer in February after it was reported that divorce was 'imminent' for the pair who had been living separate lives; pictured February 2020