Թբիլիսիում կորոնավիրուսով հիվանդ նորածին է մահացել


Թբիլիսիում կորոնավիրուսով հիվանդ նորածին է մահացել
Հուլիս 16 17:19 2021

Կորոնավիրուսով վարակված երեք շաբաթական երեխան, որը միացված էր արհեստական շնչառության սարքին, մահացել է, հայտնում է sputnik-georgia.ru լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թբիլիսիի Ցիցիշվիլու անվան մանկական կլինիկայի մամուլի ծառայությունը:

Նորածինը վարակված էր կորոնավիրուսի բրիտանական շտամով: Նա կլինիկա էր տեղափոխվել ծննդյան հինգերորդ օրը, երեխայի վիճակն այնքան ծանր էր, որ նա անմիջապես միացվել էր արհեստական շնչառության սարքին:

16 օր բժիշկները պայքարել են նորածնի կյանքի համար, բայց նրան չեն կարողացել փրկել:

Տվյալ կլինիկայում ևս երկու երեխա միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի բրիտանական, իսկ մյուսի մոտ՝ հնդկական շտամ: