Ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պաշտպանիչ պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց


Ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պաշտպանիչ պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիս 16 12:54 2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Մարգարյանը, նրա ուղևորներ՝ 26-ամյա Փնջիկ Գրիգորյանն ու 4-ամյա Շահեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ ամուսինը, կինը և նրանց երեխան։