Խոշոր ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի մոտ. բախվել են Nissan Altima-ն, Нива-ն ու КамАЗ-ը, կա 6 վիրավոր (ֆոտո)


Խոշոր ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի մոտ. բախվել են Nissan Altima-ն, Нива-ն ու КамАЗ-ը, կա 6 վիրավոր (ֆոտո)
Հուլիս 13 16:00 2021

Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակ»-ի դիմաց բախվել են Nissan Altima, ВАЗ  2121 և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։