Հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ


Հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Հուլիս 8 18:20 2021

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:



loading...