Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid խոշոր մրցաշարի հաղթող


Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid խոշոր մրցաշարի հաղթող
Հուլիս 4 17:44 2021

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը:

Այսօր կայացած եզրափակիչ 2-րդ մրցամարտում մեր գրոսմայստերը մեկնարկում երկու հաղթանակ տարավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի նկատմամբ: Այդպիսով, Լևոն Արոնյանը ժամանակից շուտ ճանաչվեց մրցաշարի հաղթող, քանի որ մրցակիցն այլևս հնարավորություն չուներ ռևանշի հասնել առաջին մրցամարտում կրած պարտության դիմաց:

Գլխավոր մրցանակից բացի մեր շախմատիստը կստանա նաև 30 հազար դոլար պարգևավճար: Վլադիսլավ Արտեմիևը կխրախուսվի 15 հազար դոլարով:



loading...