Երասխում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գազատար խողովակի հենասյանը


Երասխում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գազատար խողովակի հենասյանը
Հուլիս 3 00:47 2021

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Երասխ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը և գազատար խողովակի տակով անցնելով՝ հայտնվել քարերի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:



loading...