Տոկիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև երկու հայ լողորդ


Տոկիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև երկու հայ լողորդ
Հուլիս 2 14:02 2021

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաճերում:

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան էլ հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին։

Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք ,որ այդ արդյունքը երկու սմ –ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:

Այսպիսով Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը հասավ 17-ի:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը,Արման Դարչինյանը և Հովհաննես Բաչկովը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը,ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:



loading...