Եղվարդցին զանգել է ոստիկանություն, ասել, որ մարդ է սպանել․ դին գտել են «Օպել»-ի մեջ


Եղվարդցին զանգել է ոստիկանություն, ասել, որ մարդ է սպանել․ դին գտել են «Օպել»-ի մեջ
Հուլիս 2 11:29 2021

Հուլիսի 2-ին՝ ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: