Ավտոմեքենան ընկել է ձորը. քույրերը մահացել են


Ավտոմեքենան ընկել է ձորը. քույրերը մահացել են
Հուլիս 2 00:55 2021

Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանը և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էին: Նրանք հարազատ քույրեր էին: Պարզվում է վարորդի ինքնությունը: