Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին առաջին մրցամարտում


Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին առաջին մրցամարտում
Հուլիս 1 21:20 2021

Առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցամարտերը։

Լևոն Արոնյանն ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։ Մեր շախմատիստը հաղթանակով սկսեց մրցամարտը, սակայն երկրորդում պարտվեց, իսկ երրորդում գրոսմայստերական ոչ-ոքի արեց։

Վերջին, չորրորդ պարտիայում, Լևոն Արոնյանը վստահ սկսեց, բայց հետո հայտնվեց ցայտնոտում և կոպիտ սխալ թույլ տվեց։ Աշխարհի չեմպիոնը դիրքային առավելություն ստացավ, որը հետո վերածեց նյութականի։ Արդյունքում, մեր շախմատիստը 66-րդ քայլին դադարեցրեց պայքարը։

 
 

Այդպիսով, առաջին մրցամարտում 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարավ Մագնուս Կառլսենը։ Երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը։

Զուգահեռ կայացած կիսաեզրափակիչ մյուս խաղում չինացի Դին Լիժենը 2,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին։



loading...