ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ


ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ
Հուլիս 1 20:25 2021

Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։