Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ


Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Հուլիս 1 20:50 2021

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։

Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։



loading...