Հրդեհ Արարատ քաղաքի աղբավայրում


Հրդեհ Արարատ քաղաքի աղբավայրում
Հուլիս 1 00:45 2021

Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ․ սահմանվել է հերթապահություն։



loading...