Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից


Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից
Հուլիս 1 00:25 2021

Հունիսի 30-ին, ժամը 20:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից։