ԱՁ տնօրենը Գեղարքունիքի մարզում Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց


ԱՁ տնօրենը Գեղարքունիքի մարզում Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Հունիս 30 13:37 2021

Գեղարքունիքի մարզում, հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մալխասյանն աշխատում է «Մալխասյան Գեորգի» ԱՁ տնօրեն։