Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն (տեսանյութ)


Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն (տեսանյութ)
Հունիս 29 22:38 2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմի համար արծաթե մեդալ նվաճեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Խունկերովին (տեսանյութ

61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակիչում շանս չտվեց մոլդովացի մրցակցին՝ հաղթելով 10:0 հաշվով: Հայ ըմբիշը եզրափակչում կմրցի ադրբեջանցի Հեյբաթովի հետ:

Գեղեցիկ և վստահ հաղթանակ է տարել նաև 125 կգ քաշային Լյովա Սարգսյանը: Նա 10:2 հաշվով պարտության է մատնել ռուս մրցակցին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպի ադրբեջանցի Ահմադովի հետ: