Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը


Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը
Հունիս 30 00:45 2021

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում։ Ավստրալացի թենիսիստուհին մրցեց իսպանացի Կառլա Սուարես–Նավարոյի հետ եւ առավելության հասավ 6:1, 7:6 (7:1), 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ։

Երկրորդ շրջանում Էշլի Բարթիի մրցակիցը կլինի ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ հունգարացի Տիմյա Բաբոշի դիմակայության հաղթողը։

Կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10–ին։ Գործող չեմպիոնը ռումինացի Սիմոնա Հալեպն է։

 

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։