Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց մրցաշարի խմբային փուլում


Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց մրցաշարի խմբային փուլում
Հունիս 29 16:30 2021

Ավարտվեց Goldmoney Asian Rapid մրցաշարի խմբային փուլը, որում հիանալի արդյունք ցույց տվեց Լևոն Արոնյանը։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը։ 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վլադիսլավ Արտեմևը։ Դին Լիժենը 9,5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ Մագնուս Կարլսենը վաստակեց 9 միավոր և դարձավ միայն 4-րդը։

16 մասնակիցներից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին 8 շախմատիստ։
¼ եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Էրիգասի Արջունը։