«Ապագան ոչ միայն լուսավոր է լինում, այլև դժբախտ, անջուր, պետականազուրկ, անհայաստան, թուրքանպաստ». Արթուր Եղիազարյան


«Ապագան ոչ միայն լուսավոր է լինում, այլև դժբախտ, անջուր, պետականազուրկ, անհայաստան, թուրքանպաստ». Արթուր Եղիազարյան
Հունիս 27 01:18 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ընտրությունից օրեր առաջ եկել, Արմավիրի մարզում ասում էին՝ «ապագա կա», շատերը, տոտալ աղանդավորների պես հոգեխանգարմունքի մեջ ընկած՝ գոչում էին «կա՛ ապագա»։ Ու ոչ մեկը հարց չտվեց. «Իսկ ի՞նչ ապագա։ Ապագա բառը, գոյական լինելուց առավել՝ ածական բառ է։ Ապագան ոչ միայն լուսավոր է լինում, այլ նաև վտանգավոր, դժբախտ, տխուր, անջուր, պետականազուրկ, անհայաստան, թուրքանպաստ և այլն»։
Պետությունից իմ սպասելիք ապագան պետք է լինի անվտանգ, արժանապատիվ, տնտեսապես հզոր, արդար, ազգային, հայաստանանպաստ և այլն։
Իսկ ամենակարևորը՝ ամեն մեկս ենք ընտրում, ավելի շուտ՝ ինքներս ենք կերտում մեր ապագան, մեր մտածված, կշռադատված գործողություններով, առաջին հերթին հույսը սեփական ուժերի վրա դնելով։
Օրինակ, մի քանի ամիս առաջ ենթադրելի էր, որ ջրի խնդիր կարող է լինել Արմավիրի մարզում, հաշվի առնելով ոչ միայն տեխնիկական խնդիրները, չորային եղանակը, ջրամատակարարման անկանոնություններն ու անփութությունները, այլ նաև այն, որ Թուրքիան կուտակային ջրամբարներ ստեղծելով՝ Արաքսի՝ առանց այն էլ նվազած ջրերն էլ ավելի կնվազեն։ Ու ելնելով այդ ամենից՝ մեր հողերի ջրամատակարարման համար օրինական փորեցինք արտեզյան ջրհոր։ Ճիշտ է, մեզնից պահանջվեց մի քանի հարյուր հազար դրամի ծախս, բայց գիտենք, որ կկարողանանք ջրամատակարարման բացակայության կամ երաշտի ժամանակ փրկել բերքը»։