ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, ձեր քանդած ամեն մի ապօրինի կառույցը շատ ավելին ա, քան պարզապես շենք քանդելու գործողություն: Դրանով դուք կառուցում եք պետություն, դուք հոգեբանություն եք փոխում: Պետությունը նաև այդպես են կառուցում՝ ցույց տալով, որ Իրավունքն ավելի բարձր է, քան զոռբայությունը, որ օրենքն ավելի ուժեղ է, քան օրինախախտը, որ համայնքի տարածքի գողությունը ոչ մի բանով չի տարբերվում այլ գողություններից: Իմացեք, որ ամեն մի քանդած ապօրինի կառույցի հետ մարդկաց սրտերը լցնում եք արդարության զգացումով: Իսկ արդարության զգացումից լավ բան չկա էս աշխարհում: Արդարության զգացումը ամռան շոգին զովացնում է, ձմռանը տաքացնում, արդարության զգացումը թույլ ա տալիս դիմանալ զրկանքներին ու չարտագաղթել: Որովհետև, եթե քաղաքացին զգում ա, որ իր զրկանքները պետության համար են, այլ ոչ թե ինչ-որ հաստավզի պատճառով, որևէ զրկանք սարսափելի չէ:
Նենց որ, նույն եռանդով, առանց տատանվելու, առանց կասկածելու, քանդեք ամեն ապօրինություն: Դա դաստիարակչական լավ միջոց է նաև: Հայերեն խոսքը լավ չհասկացողների համար, այո, բացատրական աշխատանքները պիտի անել բուլդոզերով»:
«Ձեր քանդած ամեն մի ապօրինի կառույցով դուք կառուցում եք պետություն». Նարեկ Սարգսյան

