Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ հրապարակ էին բերման ենթարկել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց. Աշոտյան


Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ հրապարակ էին բերման ենթարկել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց. Աշոտյան
Հունիս 18 17:46 2021

 

Երեկ լրահոսը «ծփում» էր վարչական ռեսուրսի օգտագործման մասին ահազնագերով, ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ նաև ինքն է ստացել տասնյակ ահազարգեր:

«Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրապարակ են բերման ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, հատկապես Սևանի հոգեբուժարանից: Սա քաղաքական թրաֆիքինգ է: Այսքանից հետո հրապարակը լցնել չստացվեց: Անգամ Փաշինյանին մոտ կանգնած մարդիկ զեկուցում էին ընդամենը 21 հազար մարդու մասին: Իշխանության վերջին՝ վարչական ռեսուրսը նույնպես չի աշխատում», - նշեց Աշոտյանը:

Նա պատմեց, որ իրեն տասնյակ դպրոցների տնօրեններ են գրել, որ իրենց ստիպելով բերել էին Երևան, բայց իրենք «Պատիվ ունեմ»-ի օգտին են քվեարկելու:



loading...