Սուրեն Պապիկյանն այս պահին Ստեփանավանում բուկլետ է բաժանում ու ինքնամոռաց գոռում՝ «Նիկոլ վարչապետ»


Սուրեն Պապիկյանն այս պահին Ստեփանավանում բուկլետ է բաժանում ու ինքնամոռաց գոռում՝ «Նիկոլ վարչապետ»
Հունիս 18 17:40 2021

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքային ֆիասկոն ծանր է նստել թիմի, հատկապես՝ Սուրեն Պապիկյանի վրա, ում վրա ըստ էության ի պաշտոնե՝ որպես Տարածքային կառավարման նախարարի,  դրված է եղել «համապետական» հանրահավաքին մարդաքանակ ապահովելու հարցը:

Եվ թեև Սուրեն Պապիկյանը պետք է որ իր մեքենայի մասնակցությամբ վթարից հետո, որի արդյունքում անչափահաս երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սիրտ չունենար մտածել քարոզարշավային միջոցառումների մասին, բայց երեկ ինքնամոռաց «Նիկոլ վարչապետ» էր գոռում:

Ավելին, երեկվա տապալումից հետո Սուրեն Պապիկյանը հիմա էլ ընկել է հարազատ մարզի դռները՝ որպես վերջին հույսի խաղաքարտի, գոնե այնտեղից հնարավորինս շատ ձայն Նիկոլ Փաշինյանի համար բերելու, որովհետև չնայած կիրառված սանձարձակ վարչական ռեսուրսին՝ «համապետական» հանրահավաքի մասնակիցների թիվը, մեղմ ասած, փոքրաթիվ էր:

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Սուրեն Պապիկյանը Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի, ով մինչև քայլելը «Ֆինկա» վարկային կազմակերպությունում սովորական վարկատու էր, Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ համայնքի վարչական ղեկավար Կարլեն Վերմիշյանի հետ, ում ինքն է նշանակել, թեպետ վերջինս կրթություն  էլ չի ունեցել նշանակման պահին, ինքնամոռաց Ստեփանավանում  այս ու այն կողմ է վազում, բուկլետ բաժանում ու գոռում սիրելի «Նիկոլ վարչապետ» կարգախոսը:

Այդ ինքնաբուխ, սրտառուչ ակցիան, որին մասնակցում են նաև Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, բնականաբար, հսկում են տասնյակ ոստիկաններ: