Սպան պետք է դառնա հասարակության ամենահարգված անձը՝ ուսուցչի, բժշկի հետ հավասար, գուցեև՝ ավելի. Կարին Տոնոյան


Սպան պետք է դառնա հասարակության ամենահարգված անձը՝ ուսուցչի, բժշկի հետ հավասար, գուցեև՝ ավելի. Կարին Տոնոյան
Հունիս 18 17:07 2021

Սպան պետք է դառնա հասարակության ամենահարգված անձը՝ ուսուցչի, բժշկի հետ հավասար, գուցեև՝ ավելի: Այս մասին հայտարարություն է տարածել «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանակն ինձ համար միակ ու ամենակարևոր երաշխավորն է մեր անվտանգության: Հասկանալով, որ անվտանգությունն սկսվում է սահմանից, ուստի ամեն ինչ անելու ենք՝ բոլոր հարցերում բանակին օգնելու համար:

Ընդհանուր առմամբ, համարում ենք, որ ռազմարդյունաբերությունը մեր տնտեսության հիմքը պետք է լինի: Կարևորում ենք նաև ռազմական կրթության խնդիրը. սպան պետք է դառնա հասարակության ամենահարգված անձը՝ ուսուցչի, բժշկի հետ հավասար, գուցեև՝ ավելի»: